Հայաստանի տնտեսությունում վերջին տարիներին տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունները հիմք են տալիս ենթադրելու, որ կարելի է գնաճի ավելի ցածր ցուցանիշ սահմանել:
EconoMood-ի հաղորդմամբ՝ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Հայկ Ավետիսյանը ներկայացրել է ցածր գնաճի նպատակային ցուցանիշի հիմքերը։
Գնաճի ավելի ցածր ցուցանիշն ապահովում է տնտեսության կայունությունը, բարձրացնում կանխատեսելիության աստիճանը սպառողների և բիզնեսի համար, ապահովում խնայողությունների կայունությունը:
Այն դրական ազդակ է արտաքին ներդրողների համար առ այն, որ երկրում հետևողական են մակրոտնտեսական կայունության ապահովման իմաստով:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Youtube.com