Գունավոր մետաղների գողության պատճառով Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը հետաձգվել է։
Հայաստանի կառավարությունը բյուջետային վարկ կտրամադրի Իրան-Հայաստան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գիծ կառուցող իրանական Sunir ընկերությանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Հայաստանի էներգահամակարգի համար չափազանց կարևոր այս նախագծի իրականացումը բազմիցս հետաձգվել է։ Կապալառու ընտրված իրանական Sunir ընկերությունը «Հայաստանի բարձրավոլտ ցանցեր» պետական ձեռնարկության հետ պայմանագիր է կնքել դեռևս 2ՀՀ-ն 5,3 մլն դոլար վարկ կտրամադրի իրանական ընկերությանը տրանսֆորմատորների ձեռքբերման համար
006 թվականի հուլիսին: Ընդ որում, շինարարության համար անհրաժեշտ 106,8 մլն եվրոն ներգրավվել է միայն 2011-12 թթ. (որից 86,4 մլն եվրոն՝ իրանական Արտահանման զարգացման բանկից և 20,4 մլն եվրոն՝ փոխառության միջոցներից, որը ներգրավել է Sunir ընկերությունը):
Աշխատանքների ավարտը մի քանի անգամ հետաձգվել է, սակայն վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սակայն 2023 թվականի ապրիլին պարզվել է, որ «Նորավան» ենթակայանից (որը կառուցվում է էլեկտրահաղորդման գծերի համար) գողացել են երկու 400 կիլովոլտանոց տրանսֆորմատորների պղնձե մասերը։
Քանի որ տրանսֆորմատորներն ի պահ էին հանձնվել Sunir ընկերությանը, «Հայաստանի բարձրավոլտ ցանցերը» նրանից է պահանջել փոխհատուցել վնասը։ Քննարկումները տևել են շուրջ մեկուկես տարի, այդ թվում՝ Իրանի դեսպանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի մասնակցությամբ:
Վերջապես 2024 թվականի հուլիսին Sunir-ը պատրաստակամություն է հայտնել գնել իրանական Iran Transfօ ընկերության արտադրության նոր տրանսֆորմատորներ։ Երկու տրանսֆորմատորների համար պետք է վճարել 4,6 մլն եվրո, սակայն ընկերությունը հայտարարել է, որ նման միջոցներ չունի և Հայաստանի պետբյուջեից վարկ է խնդրել։
Հաշվի առնելով նախագծի ռազմավարական կարևորությունը՝ կառավարությունը համաձայնել է նման վարկ տրամադրել 2024 և 2025 թվականներին՝ երկու տրանշով՝ 2 մլրդ 80 մլն դրամ ընդհանուր գումարով (5,3 մլն դոլար), ինչը ավելի է տրանսֆորմատորների ընդհանուր գնից։ Վարկի գումարն ավելացել է՝ հաշվի առնելով, որ տրանսֆորմատորների համար պետք է համապատասխան յուղ գնել և տեղ հասցնել։
Հիշեցնենք, որ այժմ Իրանի և Հայաստանի միջև գործում է երկու էլեկտրահաղորդման գիծ (110 և 220 կՎ լարմամբ): Երրորդ գիծը՝ 400 կՎ, թույլ կտա երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի հզորությունը 350-ից կՎ-ից հասցնել 1200 մեգավատի։ Դա, իր հերթին, թույլ կտա ընդլայնել էլեկտրաէներգիայի մատակարարման սխեման գազի դիմաց (այն մատակարարվում է Իրանից և օգտագործվում է հայկական ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար, արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը մատակարարվում է Իրանին, մյուս մասը մնում է Հայաստանի էներգահամակարգում)։
Գծի երկարությունը 268 կմ է, 711 հենասյուներից արդեն մոնտաժված են 530-ը։ «Նորավան» ենթակայանում ավարտվում է շինարարությունը։