ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկի» դեմ, պատժամիջոցներ են կիրառվել նաև БКС բանկի, ДОМ.РФ բանկի, Centrocredit Bank-ի և մի շարք այլ վարկային կազմակերպությունների դեմ։
«Գազպրոմբանկը» Ռուսաստանի երեք խոշորագույն բանկերից մեկն է։ Մինչ այս այն խիստ պատժամիջոցների չէր ենթարկվել, քանի որ ռուսական գազի դիմաց վճարումները կատարվում էին նրա միջոցով։