ԱՊՀ-ում Առևտրի և ներդրումների շուրջ համաձայնագիրը կստորագրեն հունիսին

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը նախատեսում Է 2023 թվականի հունիսին համաձայնագիր ստորագրել ԱՊՀ-ում ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների շուրջ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ գործակալությանը:

«Կառավարությունների ղեկավարների առաջիկա խորհրդում՝ հաջորդ տարվա հունիսի սկզբին, այս համաձայնագիրը վերջապես կընդունվի:Մենք այն մ շակում ենք արդեն ավելի քան 11 տարի»,- ասել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Լեոնիդ Անֆիմովը ԱՊՀ անդամ պետությունների Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ:

Անֆիմովի խոսքով համաձայնագրի նախագիծը «դեռ հոկտեմբերի 15-ին քննարկվել Է Պետությունների ղեկավարների խորհրդի կողմից, և պետությունների ղեկավարներն իրենց կառավարություններին հանձնարարել են օպերատիվ կերպով լրամշակել այս համաձայնագիրը»:

«Համաձայնագիրը քննարկվել Է Կառավարությունների ղեկավարների խորհրդի կայացած նիստում: Կարելի Է ասել, որ այն գրեթե համապատասխանում է պահանջվող նորմերին, կարելի Է ընդունել», – ասել Է ԱՊՀ գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահը:

Հոկտեմբերի վերջին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել Էր, որ Մոսկվան կարևոր Է համարում արագացնել Անկախ Պետությունների Համագործակցությունում ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների շուրջ համաձայնագրի ստորագրումը: Միշուստինը հիշեցրել Էր, որ փաստաթուղթը կոչված Է պաշտպանելու ներդրողների իրավունքները և պետությունների շահերը, ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր՝  համաշխարհային լավագույն պրակտիկաների օգտագործմամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print