Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։
Աշխարհի ամենաբարձրահասակ կինն ազգությամբ թուրք 27-ամյա Ռումեյսա Գելգին է, ում հասակը 2մ 15սմ է, իսկ ամենացածրահասակ կինն ազգությամբ հնդիկ 30-ամյա Յոտի Ամգեն է, ում հասակը կազմում է ընդամենը 62.8 սմ։
Հանդիպման ընթացքում կանայք դժվարացել են ակտիվ կապ հաստատել միմյանց հետ հասակների տարբերության պատճառով, բայց կարողացել են կիսվել են իրենց կյանքի փորձով։
Նշենք, որ Ռումեյսա Գելգին ունի արագ աճող ոսկրային կառուցվածք՝ «Վիվերի» համախտանիշի պատճառով: Նա առօրյայում հաշմանդամի սայլակ է օգտագործում։ Իսկ Ջյոտի Ամգեն տառապում է «Ախոնդրոպլազիա»-ով, որը գաճաճությանը բնորոշ ոսկրային հիվանդություններից է:
Երկու կանայք էլ ընդգրկվել են Գինեսի ռեկորդների գրքում։