ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի B լիգա դուրս գալու համար փլեյ-օֆֆում:
Հավանական մրցակիցների թվում են Սլովենիայի, Վրաստանի, Իսլանդիայի և Իռլանդիայի հավաքականները: Հանդիպումները կայանալու են 2025 թվականի գարնանը:
Հիշեցնենք՝ մեր ընտրանին 6 մրցափուլերի արդյունքում տարավ 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, և 3 պարտություն՝ խմբում գրավելով 2-րդ հորիզոնականը։
Փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 22-ին, իսկ հանդիպումները` 2025 թվականի մարտին։