Տասը տարվա վնասվածքաբանի փորձով ազգությամբ հնդիկ Միտհուն Բաբուն Կապանում է: Բժշկական կենտրոնում թափուր հաստիքի մասին տեղեկանալուց հետո անմիջապես տեղափոխվել է Սյունիք` շարունակելու բժշկի պարտականությունները: Գերազանց տիրապետում է իր գործին ու հայերենին, պատրաստակամ` օգնելու մարդկանց:
