Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել

Ֆրանսիայում կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան – Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում ՕՌԱ ռեգիոնում գտնվող Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում, որը քույր քաղաքների հարաբերություններ է սկսել Մեղրիի հետ։

Այստեղ Ռոբերտ Ղուկասյանի ու Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի, Բրոնի քաղաքապետ Ժերեմի Բրեոյի, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանի մասնակցությամբ Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության։

Կողմերի պատվիարակությունները նաև այս բարեկամության խորհրդի համատեքստում նռան ծառ են տնկել։

Նշենք, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ Ֆրանսիայի ՕՌԱ ռեգիոն այցելած Սյունիքի պատվիրակության կազմում էին մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետի խոհրդականներ Նվարդ Հարությունյանը, Սուրեն Քեսեջյանն ու Կարեն Բալյանը, մարզի համայնքապետեր, համայնքապետարանների աշխատակիցներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print