Պարեկները ավտոմեքենայում և դրսում հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոցներ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Հայկոպ» բազայի ճանապարհին, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա և հնարավոր է՝ այն իրացվում է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Արդեն տեղում 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Ավետիս Կոնջորյանն ու Գևորգ Սարգսյանը նկատում են կասկածելի «Նիվան», իսկ մեքենայում գտնվողներն էլ, տեսնելով պարեկներին, փորձում են դիմել փախուստի, սակայն պարեկները բռնում են նրանց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալները Երևանի բնակիչներ 35-ամյա Ռուբեն Ս.-ն և 36-ամյա Խաչատուր Ժ.-ն են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print