Կանանց ազգային հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի հետ խաղերին

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին, որոնք կկայանան նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 1-ին մրցակցի հարկի տակ:

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ից նոյեմբերի 26-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Մոլդովա:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահ՝

Ալինա Պողոսյան` «Կռիլյա Սովետով», (ՌՈՒՍԱՍՏԱՆ)

Լիլիթ Բաբայան` «Փյունիկ- աղջիկներ»

Սվետլանա Կարագյոզյան` «Ռուբին», (ՌՈՒՍԱՍՏԱՆ)

Պաշտպաններ՝

Լիանա Ղազարյան` «Ռոստով», (ՌՈՒՍԱՍՏԱՆ)

Նատաշա Չեկի-Ժամգոչյան

Անյուտա Գալստյան` «Ուրարտու – աղջիկներ»

Հասմիկ Գրիգորյան` «Ուրարտու- աղջիկներ»

Կիսապաշտպաններ՝

Միլանա Վարդանյան՝ «Կրասնոդար»,  (ՌՈՒՍԱՍՏԱՆ)

Նիկա Սմիռնովա՝ «Ենիսեյ», (ՌՈՒՍԱՍՏԱՆ)

Վերոնիկա Ասատրյան՝ «Արարատ Թալին»,  (ԷՍՏՈՆԻԱ)

Լառա Կազանչյան՝ «Քրեյթոնի համալսարան»,  (ԱՄՆ)

Լիզա Կազանչյան՝ «Օկլանդի համալսարան» , (ԱՄՆ)

Մարալ Արթին՝ «Մոթրիլ», (ԻՍՊԱՆԻԱ)

Անեթ Մեհրաբյան՝ «Արարատ Արմենիա- աղջիկներ»

Հարձակվողներ՝

Oկսաննա Պիզլովա՝ «Ռուբին», (ՌՈՒՍԱՍՏԱՆ)

Լուսինե Կոստանյան՝ «Ուրարտու – աղջիկներ»

Ավա Չոլակյան՝ «Սթիլֆ», (ԱՄՆ)

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print