Գոհաբանության արարողությունից անմիջապես հետո նրանք կուղարկվեն Մինեսոտա, որտեղ կդառնան «գյուղատնտեսության ոլորտի դեսպաններ»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «ներում է շնորհել» հնդկահավերին Գոհաբանության օրվա կապակցությամբ և կոչ արել ամերիկացիներին երախտապարտ լինել և միավորվել։
«Դեղձ (Peach) և Ծաղիկ (Blossom), ես ներում կշնորհեմ ձեզ: Եվ այսօր Դեղձն ու Ծաղիկը կմիանան Ամերիկայի Միացյալ Նահանգների ազատ թռչուններին», — ասել է Բայդենը Սպիտակ տան բակում ավանադական արարողության ժամանակ։
Երկու թռչունների քաշը գերազանցում է 18 կգ-ը: Գոհաբանության արարողությունից անմիջապես հետո նրանք կուղարկվեն Մինեսոտա, որտեղ կդառնան «գյուղատնտեսության ոլորտի դեսպաններ»։
Ամեն տարի Գոհաբանության տոնի նախօրեին Սպիտակ տանը տեղի է ունենում հնդկահավերին ներում շնորհելու արարողություն. հնդկահավերի միսը համարվում է Գոհաբանության օրվա տոնական սեղանի հիմնական ուտեստը: Տոնը նշվում է նոյեմբերի ամեն չորրորդ հինգշաբթի օրը։


