Ոստիկաններն ու փրկարարներն անցնում են ուժեղացված ծառայության

Հաշվի առնելով հանրապետությունում եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳ նախարարի հանձնարարականով ուժեղացված ծառայության են անցել Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը. հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Ոստիկանները և փրկարարները կարգավորում են երթևեկությունը, օգնում վարորդներին։

«Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասված է հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print