Պոչամբարային տնտեսությունը հանքարդյունաբերական ընկերությունների համար ամենաբարդ կառավարվող և ամենաշատ ուշադրություն պահանջող օբյեկտն է։ Այն մշտական խնամք է պահանջում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը, իսկ այսօր արդեն տնտեսությունում իրականացվում է գործիքային հետազոտություն։ Այս տեխնոլոգիական բարդ նախաձեռնությունների նպատակն է` ստանալ օբյեկտիվ գնահատական պոչամբարի կայունության մասին։
