Սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստան ներմուծված և «Վերարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ–ից արտահանվող ապրանքների վրա։
2025 թ. հունվարի 4–ից մինչև 2025 թ. հուլիսի 4–ը ժամանակավորապես կարգելվի ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանումը:
«Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստան ներմուծված և «Վերարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ–ից արտահանվող ապրանքների վրա։
ՀՀ–ից արտահանման արգելքը գործում է 2024 թ. հունիսի 14–ից։