ՀՀ-ի վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ կապված է ներքաղաքական խնդիրների հետ․ Պուտին

ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ներկայիս վերաբերմունքը պայմանավորված է ներքաղաքական խնդիրներով և Լեռնային Ղարաբաղի թեմայով։ Այս մասին Աստանայում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Sputnik Արմենիան։

Այսպես նա մեկնաբանեց Ղազախստանում Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա նիստին հայկական կողմի բացակայությունը։

Պուտինը հավելեց նաև, որ ՀԱՊԿ-ը չպետք է Լեռնային Ղարաբաղում պատերազմեր Հայաստանի համար, քանզի այդ պարագայում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել։ Նա շեշտեց՝ միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն ընտրել, թե ինչ անել անվտանգության ոլորտում։ ՌԴ նախագահը նաև հայտարարեց՝ Հայաստանը չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին, և Երևանի՝ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի վերադառնալու հավանականությունը պահպանվում է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print