Վրաստանի մի շարք քաղաքներում ինքնաբուխ բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է մինչև 2028թ. ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին։
Թբիլիսում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ակցիան ցրելու ոստիկանության գործողությունների արդյունքում բազմաթիվ մարդիկ բերման են ենթարկվել և վնասվածքներ ստացել։ Ռուսթավելի պողոտան մարտադաշտ է հիշեցրել։