Վանաձորի գազալցակայանում պայթյունի հետևանքով նախնական տեղեկություններով կա մեկ տուժած, որը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: Հրդեհը մեկուսացվել է, շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, 4 մարտական հաշվարկ է աշխատում դեպքի վայրում:
Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ տուժածի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Վանաձոր ԲԿ-ն հայտնել է, որ ժամը 21:00-ի դրությամբ՝ տեղափոխվել է մեկ քաղաքացի` ձեռքերի և դեմքի շրջանում առկա այրվածքներով: Տուժածն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր: Ցուցաբերվում է համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն: