ԶՊՄԿ-ի կողմից վերջին 5 տարիներին պետբյուջե վճարվող հարկերի ծավալը․ EconoMood

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հարկերի վճարման ամենաբարձր տեմպը գրանցվել է 2022թ.-ի ապրիլ-հունիս ամիսներին ՝ կազմելով 69 մլրդ 329 մլն ՀՀ դրամ, հայտնում է EconoMood-ը։

Վերջինս գրաֆիկի տեսքով ներկայացրել է վերջին 5 տարիներին ԶՊՄԿ կողմից ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերի ծավալը:

«ԶՊՄԿ-ի կողմից հարկերի վճարման ամենաբարձր տեմպը գրանցվել է 2022թ.-ի երկրորդ եռամսյակում ՝ կազմելով 69 մլրդ 329 մլն ՀՀ դրամ: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի դրությամբ՝ ընկերության կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 129 մլրդ 163 մլն ՀՀ դրամ։

 Նշենք, որ ներկայում ԶՊՄԿ-ում Հայաստանի կառավարությունն ունի 21.875% բաժնեմաս։  2021թ.-ի սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը կոմբինատից որպես նվիրատվություն 15% բաժնեմաս է ստացել, այնուհետև 2022թ.-ի մարտի 24-ին՝ ևս 6.8%:»,-նշվում է հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print