🎥Թբիլիսիում ոստիկանությունը ցրել է ցույցը

Վրաստանի մի շարք քաղաքներում ցույցեր են ընթացել։ Մարդիկ հավաքվել են Ռուսթավելի պողոտայում։ Երթեր են տեղի ունեցել Քութայիսի, Բաթումի, Գորի և այլ քաղաքներում։

Թբիլիսիում հատուկջոկատայինները Ռուսթավելու պողոտայից հեռացրել են ցուցարարների մնացած հատվածին։

Լուսադեմին ոստիկանները մարդկանց սկսել են ցրել անսպասելիորեն․ իրավապահները մոտեցել են ցուցարարներին, ձերբակալել՝ ուժ կիրառելով։ Ռուսթավելու պողոտան ամբողջովին ազատվել է ցուցարարներից։

Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ ցույցերի երկու օրերի ընթացքում ձերբակալվել է 107 քաղաքացի։

Հիշեցնենք, Վրաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028-ի ավարտը սառեցնելու մասին կառավարության որոշման պատճառով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print