Երիտասարդների մոտ հրացաններ են եղել․ նրանք տեղափոխվել են ոստիկանություն

Նոյեմբերի 5-ին զենքի, ռազմամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները ծառայության ընթացքում Փամբակ գյուղում նկատել են 2 անձի, որոնց մոտ եղել է 2 հատ որսորդական հրացան, ովքեր չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստուգման նպատակով պարեկները մոտեցել են վերջիններիս և պարզել, որ քաղաքացիներից մեկը Կոտայքի մարզում հաշվառված, սակայն Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 23-ամյա Գոռ Ն․-ն է, իսկ մյուսը Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Մելիք Ա․-ն։

Պարզվել է, որ երիտասարդների մոտ գտնվող հրացանները պատկանել են նրանց պապիկներին։ Երիտասարդները ոստիկաններին են ներկայացրել նաև թվով 14 հատ 16 մմ տ/չ հրացանի փամփուշտներ:

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի  քննչական բաժին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print