ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել սեփական որդուն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին, ով դատապարտված էր և սպասում էր դատավճռին երկու քրեական գործով։

«Այս պաշտոնում իմ առաջին իսկ օրվանից ես ասացի, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումներին, և ես հավատարիմ մնացի իմ խոսքին, նույնիսկ այն ժամանակ, երբ տեսնում էի, թե ինչպես են իմ որդուն ընտրովի և անարդար կերպով հետապնդում», — ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Դեռ սեպտեմբերին ինչպես ինքը՝ Բայդենը, այնպես էլ նրա մամուլի քարտուղարը վստահեցրել էին, որ չի պատրաստվում որդուն ներում շնորհելու մասին հրամանագիր տալ, հայտնել է BBC-ն։

Հունիսին երդվյալ ատենակալները 54-ամյա Հանթեր Բայդենին մեղավոր էին ճանաչել 2018 թվականին ատրճանակ ձեռք բերելու ժամանակ թմրամոլ լինելու փաստը թաքցնելու համար: Բայդեն կրտսերը դարձել է ԱՄՆ պատմության մեջ գործող նախագահի առաջին որդին, ով դատապարտվել է հանցագործության համար։

Հետո սեպտեմբերին Հանթեր Բայդենն ինքն իրեն մեղավոր էր ճանաչել մեկ այլ գործով՝ հարկերից խուսափելը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print