Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության F խմբի առաջին տուրում Մարոկկոյի ընտրանին մրցեց Խորվաթիայի` Մունդիալի գործող փոխչեմպիոնի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալ Խոր քաղաքի «Ալ Բայտ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային 10 րոպեներում առավելությունը խորվաթների կողմն էր: Իսկ Մարոկկոյի ընտրանին շեշտը դրել էր արագ հակագրոհների վրա: Վիճակագրությամբ Խորվաթիայի ընտրանին գնդակին տիրելու հարաբերակցության զգալի առավելություն ուներ` 56/32-ի: Խորվաթիայի ընտրանուն գրոհները եզրափակելու պահին պակասում էր միայն դիպուկությունը: Մարոկկոյի ընտրանին էլ գրեթե անթերի էր գործում պաշտպանությունում: Թիմերն ընդմիջման գնացին առանց դարպասի գրավման:
Երկրորդ խաղակեսում Մարոկկոյի ընտրանին սկսեց առավել շատ տիրել նախաձեռնությանը և շատ անհանգստացնել խորվաթներին: Ի վերջո, այս խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:
F խմբի երկրորդ տուրում Խորվաթիայի հավաքականը կխաղա Կանադայի, իսկ Մարոկկոն` Բելգիայի հետ: Հանդիպումները կկայանա նոյեմբերի 27-ին:




