Բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարում իրականացնել նաև բանկային քարտերով

Առաջիկայում վճարելու այս հնարավորությունը կգործի նաև մետրոպոլիտենում: 

Դեկտեմբերի 2-ից բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարել ՀՀ բանկերի թողարկած բանկային քարտերով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առաջիկայում վճարելու այս հնարավորությունը կգործի նաև մետրոպոլիտենում: 

Հաջորդ տարի քայլեր կձեռնարկվեն նաև տրանսպորտի կառավարման կենտրոն ստեղծելու նպատակով: Այս գործում Երևանին կաջակցեն Լոս Անջելեսի տրանսպորտի դեպարտամենտի գործընկերները: Կենտրոնը, ի դեպ, հնարավորություն կտա կառավարել տրանսպորտային բոլոր միջոցների շարժը քաղաքում, կարգավորել երթևեկությունն ըստ հոսքերի: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print