Թբիլիսիում գիշերը հատուկջոկատայիններն ու ջրցան մեքենաները ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելու պողոտայից։ Տեղի են ունեցել ձերբակալություններ։
Ձերբակալվել են ընդդիմության առաջնորդներ, ինչպես նաև տասնյակ ցուցարարներ։ Միայն երեկ ձերբակալվել է 24 քաղաքացի, այսպիսով, չորս օրվա ընթացքում մայրաքաղաքում 224 ցուցարար է ձերբակալվել՝ մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքներով։ Վերջին բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ՆԳՆ 113 աշխատակից, նրանցից չորսը դեռ բուժհաստատություններում են։