Արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք

Նախնական տեղեկություններով՝ մարմնի վրա բռնության հետքեր չկան։

Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք։ Այդ մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

«Նախնական տեղեկություններով՝ մարմնի վրա բռնության հետքեր չկան։ Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ, լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն, Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզի սանը՝ 4-ամյա Նատալի Ե.-ն, շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում մանկապարտեզից տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print