Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Գորիսի, Մեղրիի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200-300 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: