Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Հանձնակատարների նոր կոլեգիայի ձևավորման կապակցությամբ։
«ՀՀ կառավարությունն ակնկալում է սերտորեն համագործակցել նոր Եվրոպական հանձնաժողովի հետ՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը դեպի նոր բարձունքներ մղելու համար»,- X-ում նշել է Փաշինյանը։
Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը չորեքշաբթի վերջնական հավանություն է տվել Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ Եվրահանձնաժողովի նոր կազմին:
Հանձնաժողովը Ստրասբուրգի պատգամավորներից ստացել է 370 կողմ, 282 դեմ և 36 ձեռնպահ ձայներ, ինչը թույլ է տալիս գործադիրին պաշտոնավարել դեկտեմբերի 1-ից և սկսել հնգամյա օրենսդրական ցիկլը: