Միայն հումանիտար հարցերի լուծման, ճանապարհների ապաշրջափակման և սահամանների դելիմիտացիայի շնորհիվ է հնարավոր հայ-ադրբեջանական հարաբերությունների կայուն կարգավորմանը հասնել։Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Երևանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ելույթի ժամանակ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Այսօր կքննարկենք հայ–ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման հարցը։ Բնականաբար, սա շատ սուր հարց է, որն ուշադրության կարիք ունի։ Այս առումով դրական ենք գնահատում Սոչիում հոկտեմբերի վերջին կայացած հանդիպումը` բանակցությունները լավ հիմք են ստեղծել հետագա հիմնարար հարցերի լուծման համար։ Կարևորն այն է, որ բանակցությունների ժամանակ հայտարարվեց 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հավատարիմ լինելու մասին»,–ասաց Պուտինը։
Նրա խոսքով` եռակողմ ֆորմատի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն է տարածաշրջանում։ Սակայմ, ըստ նրա, միայն հումանիտար հարցերի լուծման, ճանապարհների ապաշրջափակման և սահամանների դելիմիտացիայի շնորհիվ է հնարավոր հայ-ադրբեջանական հարաբերությունների կայուն կարգավորմանը հասնել։
«Հուսով ենք, որ այս ամենը թույլ կտա Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հասնել»,–ասաց Պուտինը` հավելելով, որ այդ հարցի շուրջ կարճ կարծիքներ են փոխանակել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այդ հարցին ավելի մանրամասն էլ կանդրադառնան։