Արտագաղթի հիմնական պատճառը կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթի ընթացքում հայտարարեց՝ արտագաղթի պատճառները 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Այո, 12-րդ պատճառը կարող է լինել նաև սոցիալական բարդությունը, բայց եկեք ասենք, որ սոցիալական բարդությունների մի մեծ մասը կապված է կոնֆլիկտային միջավայր, պատճառ է նաև արդարության պակասը. «Եկեք խոստովանենք, որ այդ արդարության պակասը նույնպես որոշ տեղերում և որոշակի չափով կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ»։

Վարչապետը նշեց, որ, դրա մասին խոսելն ընդունված չէ. «Մենք չենք խոսել այդ կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, կարգավիճակի, քաղաքացիական կարգավիճակի մասին»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print