Հալեպից հայերի անվտանգ տարհանման հնարավորությունն «այս պահին բացակայում է»

Հալեպից Հայաստանի քաղաքացիների եւ ազգությամբ հայերի «անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է»։

Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հղում անելով Սիրիայում ՀՀ դեսպանությանը:

«Արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է զարգացումներին, հնարավորության պարագայում կդիտարկվեն բոլոր տարբերակները», — ասել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print