Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեկտեմբերի 6-ին կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մինչ այդ վաղը՝ դեկտեմբերի 4-ին, տեղի կունենա ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Մասնակիցների թվում կլինեն նաև մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի ներկայացուցիչները:
ՀԱՕԿ-ից տեղեկացնում են, որ Մանամայի ծանրահարթակ կելնեն նաև Հայաստանի ներկայացուցիչները (9 տղամարդ, 2 կին): Նրանք են՝
դեկտեմբերի 7 — 61 կգ B ենթախումբ Գարիկ Չոլակյան, մեկնարկը` ժամը 16:00-ին,
դեկտեմբերի 8 — 55 կգ A ենթախումբ Ալեքսանդրա Գրիգորյան, մեկնարկը` ժամը 21:00-ին,
դեկտեմբերի 9 — 67 կգ A ենթախումբ Գոռ Սահակյան, մեկնարկըժամը
21:00-ին,
դեկտեմբերի 11 — 89 կգ A ենթախումբ Անդրանիկ Կարապետյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 12 — 96 կգ A ենթախումբ, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, մեկնարկը` 18:30-ին,
դեկտեմբերի 13 — 102 կգ, A ենթախումբ, Արա Աղանյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 14 — 109 կգ B ենթախումբ, Պետրոս Պետրոսյան, մեկնարկը` 14:00-ին,
դեկտեմբերի 14 — 109 կգ A ենթախումբ, Գարիկ Կարապետյան, մեկնարկը` 18:30-ին,
դեկտեմբերի 14 — 87 կգ A ենթախումբ, Տաթև Հակոբյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 15 — 109 + A ենթախումբ Վարազդատ Լալայան, մեկնարկը` 18:30-ին:
Վնասվածքի պատճառով մրցավայր չի մեկնի գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը: