ՖԻՖԱ-ն կրկին խախտում է ավանդույթները

2034 թվականի Աշխարհի առաջնությունն ընդունելու գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ  Սաուդյան Արաբիան է, և այս ծրագիրն արդեն իսկ ՖԻՖԱ-ին մեծ գլխացավանք է պատճառում: Եվ սա միայն հանրային քննադատության մասին չէ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Կաարի աշխարհի առաջնության նման, Սաուդյան Արաբիայում մունդիալը կանցկացվի ոչ թե ամռանը, այլ ձմռանը։ Ավելին, եթե 2022 թվականի աշխարհի առաջնությունում հիմնական պատճառը եղանակային պայմաններն էին, ապա այս դեպքում դա միակ պատճառը չէ։

Աշխարհի առաջնությունը Կատարում կայացել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, սակայն Սաուդյան Արաբիայում աշխարհի առաջնությունը նախատեսված է 2034 թվականի հունվարին։ Խոսքը մուսուլմանների գլխավոր տոնի՝ Ռամադանի մասին է, որն ընկնում է տարեվերջին, և ՖԻՖԱ-ն չի ցանկանում դրա հետ կապված ամսաթիվ սահմանել։

Նաև 2034 թվականի փետրվարին Սոլթ Լեյք Սիթիում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը, և համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ղեկավարները ցանկանում են եզրափակիչն անցկացնել մինչև դրա մեկնարկը։

Հիշենք, որ ՖԻՖԱ-ն ավելի վաղ արձագանքել էր Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ հասարակության մտահոգություններին :

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print