Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Կաթնաղբյուր գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 34-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն չորացրած, մանրացրած զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար:
Կազմված փաստաթղթերը, հայտնաբերվածը և կաթնաղբյուրցի երիտասարդը ներկայացվել են Թալինի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ