2025 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններ կանցկացվեն Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում։
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
«Ամեն տարի մենք ընդունում ենք օպերատիվ մարտական պատրաստության պլան, որին համապատասխան վարժանքներ են անցկացվում: 2025 թվականի օպերատիվ մարտական պատրաստության պլանը կանցկացվի Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում»,- ասել է նա։
Ըստ քարտուղարի՝ կանցկացվեն «Սահման 2025» և «Մարտական եղբայրություն 2025» հրամանատարաշտաբային զորավարժությունները։