Գործն այս պարագայում լռություն է սիրում. Ալեն Սիմոնյանը՝ գերիների մասով աշխատանքի մասին

Միշտ, բոլոր խոսակցությունների ժամանակ գերիների պահով աշխատանքը տարվում է: Բացառվում է՝ որևիցե հանդիպում լինի, որ որևիցե խոսակցություն կամ քննարկում տեղի չունենա: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Գերիների թեմայով անընդհատ խոսելն ԱԺ խոսնակը ճիշտ չի համարում. գերիներն ընտանիքի անդամներ ունեն, որոնք Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով երբեմն կոնտակտի են դուրս գալիս:

«Դրա համար գործն այս պարագայում լռություն է սիրում, դոշ ծեծելու խնդիր չկա:

Մենք 100-ից ավելի հաստատված գերի ունեինք պատերազմից հետո, հիմա կա 23 հաստատված գերի, որից 11-ը նախկին իշխանավորներն են… Գործողություն արվում է: Միշտ իմացեք, որ օրակարգի կարևոր կետերից է»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print