Լարսը հատելուն սպասող հայկական բեռնատարների թիվը կրկին աճել է

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ հայկական բեռնատարների թիվը շարունակում է աճել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց հերթերը չեն վերանում։

Այս պահի դրությամբ անցակետը հատելու համար 3780 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1065-ը հայկական են։

Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print