Սեուլում բողոքի ցույցեր են տեղի ունենում, ներկաները պահանջում են երկրի նախագահի հրաժարականը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ այսօր Հրվ. Կորեայի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել քաղաքացիներից և հայտնել, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահին: Երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Տոբուրո»-ն, մտադիր է Կիմ Յոն Հյոնին մեղադրել պետական դավաճանության համար, քանի որ վերջինս աջակցել է երեկ նախագահի՝ ռազմական դրություն սահմանելու որոշմանը: