Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի մեկնարկային խաղում Գերմանիայի ընտրանին մրցեց Ճապոնիայի հավաքականի հետ:
Առաջին կեսում 11 մետրանոցից գերմանացիներին առաջ մղեց Գյունդողանը, բայց երկրորդ կեսում Դոանը և Ասանոն հաղթանակ պարգևեցին իրենց ընտրանուն՝ 2-1 հաշվով։
Հիշեցնենք, որ երեկ գրանցվել էր առաջնության առաջին մեծ անակնկալը՝ Արգենտինան 1-2 հաշվով պարտվել էր Սաուդյան Արաբիային, այն դեպքում, երբ նույնպես հաշվի մեջ առաջ էր առաջին կեսից հետո։
Հավելենք, որ E խմբի երկրորդ տուրում Գերմանիայի ընտրանին կխաղա Իսպանիայի, իսկ Ճապոնիան` Կոստա Ռիկայի դեմ: Հանդիպումները կկայանան նոյեմբերի 27-ին:

