Մեքենան, որը գերմանական ընկերության միջին չափի շքեղ ամենագնաց G-Class-ի փոփոխված տարբերակն է, ունի բարձրացված նստատեղ Ֆրանցիսկոս I-ի համար։
Չորեքշաբթի օրը Վատիկանը ներկայացրել է նոր բաց տանիքով, ամբողջովին էլեկտրական Mercedes-Benz պապոմոբիլը, որը Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը կօգտագործի Սուրբ Պետրոսի հրապարակում ուխտավորներին ողջունելու համար, հայտնում է Reuters-ը։
Մեքենան, որը գերմանական ընկերության միջին չափի շքեղ ամենագնաց G-Class-ի փոփոխված տարբերակն է, ունի բարձրացված նստատեղ Ֆրանցիսկոս I-ի համար, որպեսզի ամբոխն ավելի լավ հնարավորություն ունենա տեսնելու Հռոմի պապին:
Այն ավանդական սպիտակ գույն է և առանձնանում է տաքացվող նստատեղով, բռնակներով, որոնք Հռոմի պապը կարող է օգտագործել մեքենայում կանգնած ժամանակ հավասարակշռությունը պահպանելու համար: «Յուրաքանչյուր մանրուք կատարյալ է», — Reuters-ին ասել է Mercedes-Benz Group-ի նախագահ և գործադիր տնօրեն Սթեն Օլա Կելենիուսը:
Նա նշել է, որ «հարյուրավոր ժամերի աշխատանք» է պահանջվել Պապի եզակի մեքենայի ստեղծման համար:
Վատիկանը չի հայտնել, թե երբ է շահագործման հանձնվելու պապի նոր մեքենան և հրաժարվել է մեքենայի անվտանգության առանձնահատկությունների մասին որևէ տեղեկություն տրամադրել:
Mercedes-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հրաժարվել են ասել, թե ինչ արժե մեքենան։