Արդյունքում ուղիղ արտադրողից ձեռքբերումն ապահովում է բարենպաստ գին, նախորդ տարիների համեմատ՝ միջնորդ կազմակերպություններից ձեռբերելու պայմաններից։
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշում կայացրեց:
Այս որոշմամբ հակադաբաղային պատվաստանյութերի ձեռքբերումը կիրականացվի ուղիղ արտադրողից՝ ՌԴ-ի «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոն» հաստատությունից: Պատվաստանյութը ձեռք կբերվի մեկ անձից գնման ձևով:
Ի վերջո, «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի» կողմից առաջարկվել է 1 մլ համար 143.63 դրամ /100 մլ՝ 50 դոզա/։ Վերջինիս կողմից Պատվաստանյութի ներմուծման ժամանակ կառաջանա ԱԱՀ-ի պարտավորություն, և 1 մլ արժեքը համապատասխանաբար կկազմի մոտ 172․4 դրամ:
2025 թվականի համար 3 496 300 մլ Պատվաստանյութ ձեռք բերելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 602 608 283 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/, վերջինս չի ներառում Երևանի օդանավակայանից մինչև մատակարարման վայր տեղափոխելու ծախսերը։ Ապահովագրավճար՝ մոտ 3 000 000 ՀՀ դրամ, տեղափոխում՝ մոտ 40 000 ՀՀ դրամ, բանվորական ուժ՝ մոտ 45 000 ՀՀ դրամ գումարները ներառյալ պատվաստանյութի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը կկազմի 605 693 283 ՀՀ դրամ:
Արդյունքում ուղիղ արտադրողից ձեռքբերումն ապահովում է բարենպաստ գին, նախորդ տարիների համեմատ՝ միջնորդ կազմակերպություններից ձեռբերելու պայմաններից։
2025թ. համար «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոն» ВНИИЖ -բիոկոմբինատը հանդիսանալու է այն արտադրողը , որից կարող է իրականացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար անհրաժեշտ պատաստավանյութի ձեռքբերումը: