Բահրեյնի Թագավորության օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆարիս Մուստաֆա Ալ-Քուհեջիի հրավերով Մանամայում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախօրեին ներկա է եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին:
Կոնգրեսի ընթացքում ստորագրված փաստաթղթով ամրագրվել է Հայաստանի իրավունքը՝ կազմակերպելու աշխարհի առաջնությունը և երկկողմ պարտավորությունները 2027 թվականին կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ:
Իր խոսքում աշխատակազմի ղեկավարը շնորհակաություն է հայտնել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդին, գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին, գործկոմի մյուս անդամներին Հայաստանին նման հնարավորություն ընձեռելու համար:
Նշվել է, որ, ըստ էության, Հայաստանը 2027-ին դառնալու է մարզական խոշոր կենտրոն, քանի որ բացի ծանրամարտի աշխարհի առաջնությունից՝ Երևանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի խաղերը, Եվրոպայի մարմնամարզության առաջնությունը և այլն, և հրավիրել կոնգրեսի մասնակիցներին այդ օրերն անցկացնել մայրաքաղաք Երևանում: