▶Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին տրամադրվող օգնության մասին ՀԱՊԿ փաստաթուղթը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ–ի՝ ՀՀ–ին օգնություն ցուցաբերելու նախագիծը։ Այս մասին Փաշինյանը հայտարարել է ՀԱԿՊ գագաթնաժողովում։

«…այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, եւ այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,-ասել է ՀՀ վարչապետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print