Wildberries և Russ միավորված ընկերությունը ներդնում է QR կոդերի միջոցով գնումները վերադարձնելու մեխանիզմ, որը թույլ կտա Wildberries-ի օգտատերերին ապրանքները վերադարձնել ցանկացած կետից։
Այժմ հաճախորդները կկարողանան վերադարձնել ապրանքները՝ օգտագործելով QR կոդերը։ Ընկերության կողմից արված այս փոփոխությունը վերաբերում է նաև Հայաստանին:
Հիշեցնենք, որ նախկինում վերադարձը հնարավոր էր կատարել միայն պատվերների տրամադրման այն կետում, որտեղից և ստացել եք պատվերը: Փոփոխությունները կհեշտացնեն հավաքագրման կետի աշխատակիցների վերադարձի գործընթացը՝ նվազեցնելով հարցումների մշակման ժամանակը և բարդ քայլերը:
QR կոդերի ստեղծման գործիքն աստիճանաբար կհայտնվի հաճախորդների շրջանում և շուտով հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար: