20-ամյա երիտասարդը ոսկյա զարդեր էր գողացել

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի և Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներն ու ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, Մադինա գյուղի բնակիչ 20-ամյա երիտասարդը, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է համագյուղացու տան պատուհանը և ննջասենյակից գողացել ոսկյա զարդեր՝ պատճառելով շուրջ 650 հազար դրամի վնաս:

Պարզել են նաև, որ նա գողության հաջորդ օրը ոսկյա զարդերը 495 հազար դրամով վաճառել է Մարտունիում գտնվող ոսկյա իրերի խանութի աշխատակցին:

Տուժողը հրավիրվել է Մարտունու բաժին և կատարվածի վերաբերյալ հաղորդում տվել:

Հետագա միջոցառումների արդյունքում ոստիկանները Մարտունի համայնքի Կամոյի փողոցում 20-ամյա երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ նա խոստովանել է կատարած գողությունը:

20-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print