Մարզերից Սյունիքում է ամենաբարձր աշխատավարձը

2024թ.-ի հոկտեմբերին Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է 785 հազ. 195 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6․6%-ով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2024թ.-ի հոկտեմբերին կազմել է 276 հազ. 419 ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4․3%-ով, իսկ 2024թ․-ի սեպտեմբերի համեմատ գրանցվել է 1% անկում: Տարեկան կտրվածքով ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական հատվածում աշխատավարձերի չափն ավելացել է՝ համապատասխանաբար 6․8% և 3.5%:

Մայրաքաղաքում միջին աշխատավարձը կազմել է 319,889 դրամ, որը երկրի միջին ցուցանիշը գերազանցում է 13.2%-ով։

Հատկանշական է, որ մայրաքաղաքից հետո առաջատար դիրքերում է Սյունիքի մարզը՝ 318,469 դրամ միջին աշխատավարձով, ինչը հանրապետական միջինից բարձր է 12.7%-ով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print