Սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերը` ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևելյան` 2-5մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում այսօր երեկոյան ժամերին և գիշերը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` ձյան տեսքով։ Դեկտեմբերի 10-11-ին առանց տեղումների եղանակը կվերադառնա մայրաքաղաք։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print