Ավտոմեքենաներ են բախվել․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Դեկտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի օղակաձև խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Հուսիկ Սիմոնյանի վարած «Mercedes» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Արմենակ Կիրակոսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print