Զելենսկին պարզաբանել է, որ վիրավորների մոտ կեսը վերադարձել է ծառայության։
Ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է 43,000 ուկրաինացի զինվոր. այս մասին հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա հավելել է, որ պատերազմի ընթացքում ևս 370,000 ուկրաինացի վիրավորվել է, գրում է dw.com-ը։
Զելենսկին պարզաբանել է, որ վիրավորների մոտ կեսը վերադարձել է ծառայության։
Ուկրաինայի նախագահը նշել է նաև ՌԴ զինվորականների կորուստների թիվը։
«Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի թարմացված տվյալների համաձայն՝ ռուսաստանցիների կորուստները գերազանցում են 750,000-ը՝ 198,000 սպանված և ավելի քան 550 հազար վիրավոր», — ասել է Զելենսկին։