Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

Վարորդը փախուստի չի դիմել։

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում 37-ամյա Գարիկ Ե.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 72-ամյա Արաքսի Պ.-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print