«Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը». հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա նաև հայտնել է, որ Պուտինի պաշտոնական գրաֆիկում Ասադի հետ հանդիպում չկա։ Հարցին՝ երբ է Պուտինը վերջին անգամ տեսել և շփվել Ասադի հետ, Պեսկովը չի պատասխանել։
Պեսկովը չի բացահայտել Ասադի գտնվելու վայրը։
Նոր իշխանությունների հետ կապերի մասին խոսելիս Պեսկովն ասել է. «Ռուսաստանը կապեր է հաստատում նրանց հետ, ովքեր կարող են ապահովել Սիրիայում իր զինվորականների անվտանգությունը»։